Չինաստանը պետք է ուժեղացնի աշխատանքը հիմնարար գիտական հետազոտությունների բնագավառում և ընդլայնի միջազգային համագործակցությունն այդ ոլորտում: Գնական գիտությունների պետական հիմնադրամի հետ հանդիպմանը նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Անհրաժեշտ է ուժեղացնել հիմնարար հետազոտությունների ռազմավարական, հեռանկարային և համակարգված պլանավորումը, խորացնել բարեփոխումները գիտական ֆինանսավորման բնագավառում, կատարելագործել դրա կառուցվածքը և բարձրացնել արդյունավետությունը», - Ծինփինի խոսքը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Չինաստանի ղեկավարը նշել է հետազոտությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։
Ինչպես ընդգծել է Սի Ծինփինը, այդ ուղղությամբ ջանքերը Չինաստանին թույլ կտան դառնալ առաջատար գիտական տերություն։ Նա նշել է, որ գիտատեխնոլոգիական հեղափոխության հերթական շրջափուլի շնորիվ «նոր պատմական հնարավորություններ» են բացվում երկրի համար:



