![Չինաստանի նախագահ Սի Ծինփինը զգուշացրել է Պու...](/imgs/posts/medium/2023/07/8b12cd3.jpeg)
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը զգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի մարտական գործողությունների ընթացքում միջուկային զենք չկիրառելու մասին։ Այս մասին գրել է Financial Times թթերթը՝ հղում կատարելով արեւմտյան եւ չինական պաշտոնատար անձանց։
Պարբերականի տվյալներով՝ Պուտինը եւ Սին հարցը քննարկել են Չինաստանի նախագահի 2023թ. մարտին Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Ինչպես նշել են պարբերականի աղբյուրները, Չինաստանի նախագահն անհանգստացած է ուկրաինական հակամարտության պատճառով, չնայած Մոսկվային աջակցությանը տնտեսության եւ առեւտրի ոլորտում։
Ինչպես նշել է չինացի պաշտոնյաներից մեկը, Չինաստանի դիրքորոշումը միջուկային զենքի հարցում ներառվել է Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման Չինաստանի պլանում։