Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Օգոստոսի 8-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքը նշել է, որ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։



