
Գերմանիայում Չինաստանի դեսպանը հուլիսի 8-ին կանչվել է արտաքին գործերի նախարարությունը, որտեղ գերմանական կողմն իր բողոքն է հայտնել Կարմիր ծովում գործողություն իրականացնող գերմանական ինքնաթիռի վրա լազերային հարձակման առնչությամբ: Այս մասին ասվում է X սոցիալական հարթակում Գերմանիայի ԱԳՆ արած գրառման մեջ։
«Գերմանացի անձնակազմին թիրախավորելը և գործողությունները խաթարելը բացարձակապես անընդունելի է»,- ասվում է ԱԳՆ գրառման մեջ։