Չինաստանի ԱԳՆ-ն «անվայել» վարվելակերպ է անվան...

Չինաստանի իշխանություններն ԱՄՆ-ի դուրս գալը ՅՈՒՆԵՍԿՕ-ից համարում են «անվայել» վարվելակերպ: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս է գալիս արդեն երրորդ անգամ և բացի այդ, ունի վաղուցվա պարտք վճարների գծով. դա վայել չէ պատասխանատու մեծ տերության վարքագծին», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է խոսնակը, Պեկինը միշտ աջակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքին։ Նա նշել է, որ ՄԱԿ-ի 80-ամյակի առթիվ համաշխարհային հանրությունը պետք է «կրկին հաստատի իր հավատարմությունը բազմակողմ մոտեցմանը և գործնականում աջակցի համակարգին, որը հիմնվում է միջազգային իրավունքի վրա»։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է աջակցությունը միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառում, փոխըմբռնման ամրապնդումը և մերձեցումը քաղաքակրթությունների միջև, խաղաղության պահպանումն ամբողջ աշխարհում, ինչպես նաև համընդհանուր զարգացման հասնելը», - հիշեցրել է Գո Ցզյակունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին՝ պատճառաբանելով, որ այդ կազմակերպությունն աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք չեն համապատասխանում ամերիկյան շահերին: