Չի կարող ընդհանուր գոհունակություն չառաջացնել...

Ռուսաստանն աջակցում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությանը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք, անշուշտ, աջակցում ենք այս ջանքերին։ Չի կարող ընդհանուր գոհունակություն չառաջացնել այն փաստը, որ արդեն Գազայում արձանագրվում է հրադադար։ Կարելի է ողջունել այդ բոլոր ջանքերը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում այս իրադարձությունը, և արդյոք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդ կապակցությամբ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Պեսկովը կոչ է արել իրադարձությունը մեկնաբանելու համար սպասել մինչև համաձայնագրի ստորագրումը։ «Մենք հույս ունենք, որ, այնուամենայնիվ, այսօր ստորագրությունները կդրվեն, և կհետևեն գործողություններ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու համար», - ասել է նա։