Չի կարելի արհեստական հակադրութան մեջ դնել հայ...

Հայ ժողորդի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, չի կարելի արհեստական հակադրութան մեջ դնել հայրենքիը պետության հետ, եթե պետականությունը հռչակվել է հայրենիքի մի հատվածում, դա չի նշանակում, որ պետք է ուրանալ հայրենքի մյուս հատվածները։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Միանսյանը՝ անդրադառնալով օրհներգի փոփոխմանը։  

«Ազգի համար զոհվելու պատրաստակամությունը օրհներգում գրված է այն տրամաբանությամբ, որպեսզի հարատևի պետությունն ու պետականությունը, և հայրենիքը դառնա յուրաքանչյուր քաղաքացու նվիրական ձգտումը, գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են աղավաղել այս գաղափարներն ու հիմանասյուներն, որն էլ հարվածում է մեր պետականությանը։ Երբ հայրենիոքում հերոս է համարվում հարկ վճարողը, այլ ոչ թե ազգի համար նահատակության պատրաստը, դա բերում է նաև աղավաղման, այս արհեստական հակադրությունները, բերում է նաև դեգրադացիայի»,- նշեց նա: