Չի ապահովվում իմ մուտքը ՀՅԴ-ական Մասիս Աբրահա...

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«ՄԻՊ հաստատության միջամտությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն առ այն, որ ինձ ժամը 16:00-ին կթույլատրվի այցելել «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում պահվող Մասիս Աբրահամյանին՝ նրան իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով։

Հիմա եկել եմ, հասել եմ օդանավակայան, բայց անհասկանալի պատճառներով չի ապահովվում իմ մուտքը Մասիս Աբրահամյանի մոտ։

Փաստորեն, կոպտորեն խախտվում Մասիս Աբրահամյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը ևս»։

Հիշեցնենք, որ Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա  «Զվարթնոց» օդանավակայանի տրանզիտային հատվածում է։