Չգիտեմ, թե ինչու են իշխանության ներկայացուցիչ...

Տարածվեց տեղեկություն «գյուլլելու» մասին ձայնագրությունը կոնտեքստից կտրելու վերաբերյալ:  Այս մասին գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Մի քանի օր առաջ եմ Բագրատ Սրբազանից լսել , որ եթե այդպիսի խոսքեր իսկապես հնչել են, ապա պիտի լինի թմրավաճառների վերաբերյալ զրույցում:

Մարտավարական նկատառումով այս փուլում չէի ցանկանում հրապարակել այդ տեղեկությունը, սակայն այն, որ դա տարածվել է հավանաբար վկայում է, որ իրավապահ համակարգն էլ որոշակիորեն փորձում է դիմադրել ահագնացող ապօրինություններին: 

Կրկին առաջարկում եմ ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի: 

Չգիտեմ, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները, ունենալով ամբողջական տեղեկատվություն, «ահաբեկված» խաղում: Գուցե իրենց տեսել են թմրաբիզնեսի պարագլուխների թվում»,- գրել է նա: