Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի ծառերի փոխարինման ծրագրին, որը ժամանակին քննադատության էր արժանացել։ «Այս տարի մեր տնկած ծառերը, երևի չեմ չափազանցնի, արդեն իսկ իրենց կանաչ սաղարթով նախկին մեծ ծառերի չափ են։ Նախկին ծառերի չափ կանաչ սաղարթ ունեն»,- ասաց քաղաքապետը։ «Տարօրինակ շատ արագ են աճել, անկեղծ ասած՝ չգիտեմ՝ ինչ եք արել։ Չեմ ուզում հարցնել, հուսով եմ՝ ոչ մի վտանգավոր բան»,- կատակեց քաղաքապետը։ Նա շեշտեց, որ արդյունավետ աշխատանք է իրականացվել։
Մանրամասները՝ տեսանյութում։