Նիկոլ Փաշինյանը վախ չունի, որ մի օր իր «սրտի դատավորները» կկարդան իր դատավճիռը:
«Վախ չունեմ, ունեմ արդարության մեծ ձգտում ու խորը գիտակցում եմ, որ եթե մի բան անեմ կամ արել եմ, որը պետք է իմ «սրտի» կամ «ոչ սրտի» դատավորների կողմից քննության արժանանա, անպայման կարժանանա», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նա:
Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս կորակեր այն ամենը, ինչ տեղի է ունենում հիմա դատական համակարգում: