Չեն կարողացել մեզ սպանել, ՊՊԾ-ից դժգոհ են, ու...

Այստեղ ասում են՝ ՊՊԾ-ն սենց, թիկնապահները՝ նենց. Դժգոհ են, որ ներկաներից ոչ մեկին չեն կարողացել սպանել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մի մարդ կար ստեղ, 500 մահապարտ էր հավաքել: Ինչի՞ համար էր հավաքում, որ մեզ սպանի: Հիմա չեն կարողացել սպանել, եկել, ասում են՝ էս ՊՊԾ-ն չի թողնում: Հո չե՞ն ասելու՝ կառավարություն ինչի՞ չեք թողնում ձեզ սպանենք:

Ուզում եք ասել, որ ՊՊԾ-ի ծախսերն ավելացե՞լ է, միանշանակ ավելացել է, հիմա ասեմ խի: Որովհետեւ 2018 թվին ամեն օր օլիգարխները ՊՊԾ-ի համար սնունդ էին ուղարկում:

Մեկը՝ հավի բուդ, մեկը՝ պանիր, մեկը կոռժիկ, մեկը ջեմ, մեկը թթու։ Ասում եմ՝ էս ինչ է, ասում են՝ դե, տենց է դրվածքը, հացը Գռնոն է ուղարկում, պանիրը՝ Բդոն է ուղարկում, ջուրը էս մեկի վրա է...Ասում եմ՝ ձե՞ռ եք առնում... Ու պետական բյուջեից 0 է ծախսվել, ոչ մեկի փողը չեն կերել։ Ասել եմ՝ դադարեցրեք, ամոթ է էս պետություն է»,- հայտարարեց Փաշինյանը։

Անդրադառնալով պարգևավճարների մասին ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը՝ Փաշինյանը հարցրեց, թե արդյոք նրանք չեն իմացե՞լ, որ պատգամավորները և նախարարները ժամանակին ծրարներով են փող ստացել։

«ՊՊԾ-ի աշխատակիցները ծրարով փող ստանալիս են եղել, ումի՞ց... պետական ինստիտուտներն ուզեցել են սարքել իրենց ջեբի շները։ Բա դժգոհ են մարդիկ, պետական ինստիտուտ է կայանում: Սա է իրենց պատկերացրած պետությունը եւ սա է ապապետությունը»,-հայտարարեց Փաշինյանը: