Չեմ կարծում, թե Ալիևն ասել է՝ «այսօր չկա Սևան...

Չեմ ուզում ոչ մեկի փաստաբանությունն անել, բայց ձևակերպումն այսպես էր՝ «ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա»։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Չեմ կարծում, թե սա կարելի է ասել, որ Ալիևն ասում է՝ «այսօր չկա Սևան, կա Գյոյչա»։ Միևնույն է, ամենակառուցողական ձևակերպումը չէ, չէինք ասի, որ տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։ Ես էլ կարող եմ ասել՝ կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան, չեմ ուզում պատմությամբ ավելի հետ գնալ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնենք ավելի լայն տարածքի վրա, խոսենք իրական Հայաստանի, իրական, այսօրվա Հայաստանի՝ Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին»,- նշել է նա: