Չեմ բացառում Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հան...

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը ծավալուն հարցազրույցի ժամանակ անդրադարձել է 2023–ի մարտին Երեւանում Հայաստան–Թուրքիա ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը։

Թուրքական Sabah–ի հետ զրույցում Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հիշեցրել է, որ 2023—ի մարտին Երեւանում եւ սեպտեմբերին էլ Թուրքիայում անցկացվելու է Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումները։

«Ֆուտբոլիստների հետ գուցե մենք էլ գնանք Երեւան։ Կարգավորման գործընթացը դրական է ընթանում, այդ թվում Ադրբեջանի հետ»,–նշել է Չաղաթայը։