![Չեխիայի և Սլովակիայի նախագահներն այցով ժամանե...](/imgs/posts/medium/2023/04/e85d73b.jpeg)
Չեխիայի և Սլովակիայի նախագահներ Պետր Պավելը և Զուզանա Չապուտովան այսօր այցով ժամանել են Կիև։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
Երկու պետությունների ղեկավարները բանակցություններ կվարեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և կհանդիպեն նրա կառավարության ղեկավարների հետ։ Համաձայն blesk.cz լրատվական հարթակի տվյալների՝ այս համատեղ այցը սկսել են ծրագրել ընթացիկ տարվա հունվարին Պետր Պավելի՝ Չեխիայի ղեկավար ընտրվելուց անմիջապես հետո։ Անվտանգության նկատառումներից ելնելով` ուղևորության ժամկետների մասին նախապես չի հայտարարվել։
Չեխիան և Սլովակիան համակողմանի օգնություն են ցուցաբերում Ուկրաինային։ Այցի ընթացքում երկու երկրների նախագահները մտադիր են ևս մեկ անգամ իրենց աջակցությունը հայտնել Կիևին: