
Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Գ.-նժ իր վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայովժ Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 70 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդի մարմինը պարեկները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա: