Չաղ Ռուստամը կրկին կհայտնվի քրեակատարողական հ...

Չաղ Ռուստամ մականունով քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը կրկին կկալանավորվի: 168.am-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ,  բեկանել է Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր «հանրահայտ» Մասիս Մելքոնյանի որոշումը Չաղ Ռուստամի  կալանք խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ:

Չաղ Ռուստամ մականունով Ռուստամ Ստեփանյանը դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ ազատության մեջ էր հայտնվել փետրվարի 26-ին:

Հիշեցնենք, Ռուստամ Ստեփանյանը մեղադրվում է Ֆազ մականունով քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կազմակերպելու մեջ:

Դատախազությունը պահանջում էր կրկին կալանավորել քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ «Չաղ Ռուստամին»՝ Ռուստամ Ստեփանյանին, և նրա հանցակցին՝ Աշոտ Կյուրեղյանին:

168.am-ի տեղեկություններով՝ Աշոտ Կյուրեղյանի վերաբերյալ որոշումը նույնպես բեկանվել է: Այս գործով Վերաքննիչ քրեական դատարանում նախագահող դատավորը Վաչե Մարգարյանն է: Աշոտ Կյուրեղյանը նույնպես կհայտնվի քրեակատարողական հիմնարկում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։