Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Միրզո...

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին, Ստամբուլի ահաբեկչության առիթով հայտնած ցավակցությունների համար. «Շնորհակալություն ձեր ցավակցությունների համար»,- գրել է Չավուշօղլուն:

Նշենք, որ ավելի վաղ Միրզոյանը ցավակցություններ էր հայտնել Ստամբուլի ահաբեկչության առիթով։ «Խորին ցավակցություններս եմ հայտնում Ստամբուլում մահասփյուռ պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»: