Չարտերների շնորհիվ դեպի Եգիպտոս շրջագայությու...

Չարտերային ծրագրի մեկնարկից ի վեր Եգիպտոս ուղևորությունների գները նվազել են 50 տոկոսով։ Այս մասին  «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն։

«Նոյեմբերի 9-ից չարտերների ի հայտ գալու շնորհիվ մոտ օրերի ուղղությամբ շրջագայությունների արժեքը նվազել է 30-40 տոկոսով»,- ասել է Լոմիձեն։

Նրա խոսքով՝ հանգստացողները սովորաբար յոթ գիշերակացով են մեկնում։

Նա նշել է, որ այժմ Եգիպտոսն արտասահմանյան ուղղությունների շարքում առաջին տեղն է զբաղեցնում  դեկտեմբեր ամսվա վաճառքների առումով։ Դրան հաջորդում են Թուրքիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Կուբան, Արաբական Միացյալ Էմիրությունները։

«Եգիպտոսի նկատմամբ պահանջարկը մշտապես բարձր է: Բայց կան գործոններ, որոնք թույլ չեն տալիս դառնալ սեզոնի բացարձակ առաջատարը», - ավելացրել է ATOR-ի ղեկավարը:

Նա պարզաբանել է, որ եգիպտական ​​շուկայում հիմնական խնդիրը համարների պակասն է։ Պահանջված հյուրանոցներում տեղեր չկան։