Ոստիկանության ծառայողները կանխել են միջադեպը, 31 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ Այս մասին հայտնել են ՆԳՆ–ից՝ անդրադառնալով Չարենցավանի դատարանում այսօր տեղի ունեցածին։
ArmLur.am-ի տեղեկություններով Չարենցավանի դատարանում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել։ ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում տուժող և մեղադրյալ կողմերի միջև ծեծկռտուք է սկսվել։
Դրա հետևանքով վիրավորվել են նաև դատական կարգադրիչները։ Կարգադրիչներից մեկը գլխի հատվածում վնասվածք է ստացել։



