
Ճապոնիայի խոշորագույն երկաթուղային օպերատորներից մեկը ձեռնարկել է աշխարհում առաջին 3D ձևաչափով տպագրությամբ երկաթուղային կայարանի շինարարությունը, հայտնում է CNN-ը։
Նոր կայանը, մոտ 108 քառակուսի ոտնաչափ չափսերով, կտեղակայվի հարավային Վակայամա պրեֆեկտուրայում, Օսակայից 60 մղոն հարավ, Ճապոնիայի երրորդ ամենաբնակեցված քաղաքում, անցյալ շաբաթ հայտարարել է West Japan Railway (JR West) ընկերությունը:
Այն կփոխարինի խարխուլ փայտե համալիրին, որը պատսպարում էր ուղևորներին Հացուսիմա կայարանում, հավելել են ընկերությունում:
Կայանը դարպասն կծառայի դեպի Ձինոսիմա անմարդաբնակ կղզի, որտեղ տեղացիները մեկնում են հանգստի։
Մոտակա Արիդա քաղաքում տեղակայված են տեղական ձկնորսական նավահանգիստները և նարնջի պուրակներով սփռված ապշեցուցիչ լեռնաշղթան:
Կառուցվածքային բաղադրիչները կարտադրվեն 3D տպագրության տեխնոլոգիայի միջոցով, նախքան կտեղափոխվեն այն վայր, որտեղ աշխատողները դրանք կհավաքեն վեց ժամվա ընթացքում, հայտարարել են West Japan Railway ընկերությունում:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աշխատանքները կսկսվեն մարտի 25-ին վերջին գնացքի մեկնելուց հետո։
Նախագծին միացել է 3D տպագրության տեխնոլոգիայով ֆուտուրիստական տներ կառուցող Serendix շինարարական հայտնի ընկերությունը:
Ընկերությունում նշել են, որ նախագիծն իրենց և ճապոնական այլ տրանսպորտային ընկերություններին հնարավորություն կտա ապագայում դիտարկել «էկոլոգիակսն շինանյութեր և առաջադեմ տեխնոլոգիաներ» այլ տարածաշրջանների համար: