Ճապոնիայի Հոկայդո կղզում գրեթե 1000 գնացքի երթևեկություն չեղարկվել կամ ուշացել է տարածաշրջանում տեղացած առատ ձյան պատճառով, որի հետևանքով զոհվել է 16 մարդ ամբողջ երկրում։ Այս մասին վկայում են JR Hokkaido Railways-ի տվյալները։
Երկաթուղային օպերատորի տվյալներով՝ հունվարի 25-ին չվացուցակի փոփոխություններն ազդել են 545 գնացքի, իսկ հունվարի 26-ին՝ ևս 405-ի վրա։ Այսպիսով, երկու օրվա ընթացքում չեղարկվել կամ ուշացել է 950 գնացք։ Դա ազդել է ավելի քան 140 հազար ուղևորի վրա։ Ուշացումները շարունակվել են մինչև հունվարի 26-ի երեկո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հազարավոր մարդիկ գիշերել են Սապորո քաղաքի Շին-Չիտոսե օդանավակայանում՝ առատ ձյան հետևանքով 56 չվերթի չեղարկման պատճառով։



