Ճապոնիայի վարչապետը հերքել է իր պաշտոնաթողութ...

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հայտարարել է, որ նախկին վարչապետների հետ որևէ քննարկում չի վարում իր պաշտոնաթողության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Ավելի վաղ ճապոնական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ հուլիսի 20-ին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում տարած պարտությունից հետո Իսիբան կհրաժարվի վարչապետի պաշտոնից։ 

Սիգերու Իսիբայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հոկտեմբերին արդեն կորցրել էր վերահսկողությունը խորհրդարանի ստորին պալատում։

Հուլիսի 20-ին ընտրություններում պարտությունից հետո Իսիբան հայտարարել էր, որ ընդունում է «դառը արդյունքը», սակայն հրաժարական չի տա և կկենտրոնանա ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքելու վրա։ Նրան արդեն հաջողվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնության հասնել ճապոնական ապրանքների համար 15% մաքսատուրքերի շուրջ։