Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է հիվանդան...

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է հիվանդանոցում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Նա 67 տարեկան էր:

Հիշեցնենք, որ առավոտյան անհայտ անձը կրակել է Սինձո Աբեի վրա, երբ նա ելույթ էր ունենում Նարա քաղաքում՝ դրսում ամբիոնի մոտ: Մահափորձը տեղի է ունեցել տեղի բնակիչների աչքի առաջ:

Կրակողը ձերբակալվել է: