Ճապոնիայի հետ հարաբերությունների շուրջ համաձա...

Ճապոնիայի հետ, որը հստակ անբարյացակամ դիրք Է գրավում, հարաբերությունների, այդ թվում հաշտության շուրջ համապարփակ համաձայնագրի քննարկում հնարավոր չԷ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Նոզդրեւը:

Նա նշել Է, որ ռուսական կողմն ավելի վաղ Տոկիոյի հետ բանակցություններ Է վարել ժամանակակից իրողություններին համապատասխանող համապարփակ փաստաթղթի շուրջ, որը կորոշեր ռուս-ճապոնական հարաբերությունների ողջ համալիրի արագացված զարգացման գլխավոր ուղղությունները: «Ինչպես ընդգծվել Է Ռուսաստանի ԱԳՆ-ի 2022 թվականի մարտի 21-ի հայտարարության մեջ, միանգամայն ակներեւ Է, որ նմանօրինակ համաձայնագրի քննարկումը մի պետության հետ, որը բացահայտորեն անբարյացակամ դիրք Է գրավում եւ ձգտում Է վնաս հասցնել մեր երկրների շահերին, հնարավոր չԷ»,-ասել Է դիվանագետը:

Ավելի վաղ երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել Էր, որ, չնայած Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին, Ճապոնիան կողմնակից Է տարածքային խնդիրը լուծելու եւ հաշտության համաձայնագիր կնքելու քաղաքականությանը: Ճապոնիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները երկար տարիներ փչացնում Է հաշտության համաձայնագրի բացակայությունը, որոնք երկրներն այդպես Էլ չստորագրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Տոկիոն հավակնում Է հարավկուրիլյան շղթայի չորս՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առեւտրի եւ սահմանների մասին երկկողմ պայմանագիրը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել Է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել:

ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես Էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն Է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: