Ճապոնիան ունի նոր վարչապետ
Ճապոնիայի նախկին ԱԳ նախարար Ֆումիո Կիշիդան ընտրվել է իշխող Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում։ Նա այսպիսով կդառնա Ճապոնիայի նոր վարչապետը։ Նշենք, որ ճապոնական իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարել է նաեւ վարչական բարեփոխումների նախարար Տարո Կոնոն։