Ճապոնիան Ուկրաինա կուղարկի ռազմական ամենագնաց...

Ճապոնիայի կառավարությունը որոշել է Ուկրաինա ուղարկել ամենագնաց մեքենաների եւ փոքր բեռնատարների նոր խմբաքանակ, որոնք կօգտագործվեն ազգային ինքնապաշտպանության ուժերի կողմից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին։ «Հուսով ենք, որ դրանք օգտակար կլինեն Ուկրաինային»,- նրա խոսքերը մեջբերել է Kyodo գործակալությունը։ Նակատանին նշել է, որ ուկրաինական կողմին կուղարկվի մոտ 30 մեքենա։ Նրա խոսքով՝ փետրվարի 2-ին արդեն վեց փոքր բեռնատարներ ուղարկվել են Ուկրաինա։