2024 թ.-ի փետրվարի 28-ին ՀՀ կառավարության շենքում Ճապոնիայի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև տեղի ունեցավ հայտագրերի փոխանակման ստորագրման արարողությունը՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի» շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան «Ֆեյսբուքի» էջից։
Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից մոտ 3 մլն ԱՄՆ դոլարի չափով և իրականացվելու է ՄԱԶԾ Հայաստանի կողմից: Ծրագիրը նպատակ ունի արձագանքել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների էական կարիքներին: