
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։
«Մաղթում ենք մեր գործընկերներին աշխատանքային հաջողություններ ու ձեռքբերումներ։ Վստահ ենք, որ ճանապարհաշինության ոլորտի մասնագետները պատվով շարունակելու են իրենց շնորհակալ աշխատանքն ու մեր երկրի շենացման և բարեկարգման վերընթաց ուղին»,-նշված է հաղորդագրության մեջ։