
Երևան տեղափոխված երեք տուժածից մեկի կյանքը չի հաջողվել փրկել, մյուս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկների վերահսկողության տակ են, լրատվամիջոցներին հայտնեցին ԱՆ-ից: Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 6-ի:
Հիշեցնենք, որ hունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
«Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության»,- այսօր հայտնել էին առողջապահության նախարարությունից: