Ճամարտակության իմաստը բոլոր զինապարտ քաղաքացի...

Այն իշխանությունը, որի ՊՆ ղեկավարությունը լուռ հետևում է, թե ինչպես են դավադրաբար հանձնել հողերը, հսկայական զոհերի պատճառ դարձել և շարունակում են քայքայել պետությունն ու բանակը` որևէ դրական նախաձեռնություն անել չի կարող: Անդրադառնալով եռամյսա հավաքները 25-օրյայով փոխարինելու կառավարության նախաձեռնությանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Կառավարության նիստի այսօրվա ճամարտակության իմաստը ոչ թե եռասմյա հավաքի ժամկետը կրճատելն է, այլ բոլոր զինապարտ քաղաքացիներին անխտիր 25 օրյա ծառայության տանելը:

Լավ բան է սա թե վատ, մեկնաբանելու կարիք չկա: Այն իշխանությունը, որի ՊՆ ղեկավարությունը լուռ հետևում է թե ինչպե՞ս են դավադրաբար հանձնել հողերը, հսկայական զոհերի պատճառ դարձել և շարունակում են քայքայել պետությունն ու բանակը` որևէ դրական նախաձեռնություն անել չի կարող:

Որքան հիշում եմ, սա պաշտպանության ոլորտում կապիտուլյանտների կողմից հայտարարված, բայց այդպես էլ կյանքի չկոչված հերթական «նորամուծությունն» է: Իրենց արևին շվեյցարական մոդելից մի առանձին դետալ են վերցրել, ցանկանում են կիրառել:
Բանակում ցանկացած բարեփոխում պետք է սկսել հսյրենիքի դեմ գործած դավաճանության համար կապիտուլյացված խունտային պատասպանատվության ենթարկելուց«: