Ցավով եմ հետեւում պարոն Վանեցյանի հայտարարութ...

Ցավով եմ հետեւում պարոն Վանեցյանի հայտարարությունների շարքին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Կարող եմ ասել, որ ցավով եմ հետեւում պարոն Վանեցյանի հայտարարությունների շարքին: Կարծում եմ՝ պետական պաշտոնյան, նույնիսկ պաշտոնից հեռանալուց հետո չպետք է նման ձեւով հեռանա եւ նման հայտարարություններ անի: Պաշտոնանկությունից հետո նմանատիպ հայտարարությունները ոչ միայն սպային, այլեւ շարքայինին պատիվ չեն կարող բերել: Նման ձեւով հեռացումն ինձ համար անհասկանալի է եւ անընդունելի: Ես չէի համաձայնի պնդմանը, թե դա որեւէ մտահոգության արտահայտման ձեւաչափ էր: Իմ տպավորությունը մի փոքր այլ է»,-ասաց Ավինյանը: