Ցավակցում ենք ԼՂ-ում պայթյունից տուժածներին....

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է ծանր մնալ. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Նա ցավակցել է Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի զոհերի ընտանիքներին:

«Ռուս խաղաղապահներն ամենաակտիվ գործողություններն են ձեռնարկել հրդեհը մարելու, բժշկական օգնություն ցուցաբերելու և բնակիչներին տարհանելու համար: Մենք կշարունակենք բոլոր ջանքերը գործադրել բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար»,- նշել է Զախարովան։