Ներքին կյանք
-
Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի վրա
Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Սարատովի նավթավերամշակման գործարանի և Էնգելս քաղաքի վրա։ Հարձակման հետևանքով 10մարդ, այդ թվում՝ 3երեխա, Սարատովում վիրավորվել է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներ եննաևվնասվել։
-
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները վերանշանակվել են
Սեպտեմբերի 3-ից Հեղինե Խաչիկյանը և Էդուարդ Խանզրդյանը վերանշանակվել են Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոններում։ Համապատասխան կարգադրությունները ստորագրվել են ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կողմից։
-
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
Մեկնարկել են Մեղրի-Ծավ մոտ 12կմ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից։
-
Դուբայում քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Դուբայում անցկացվող International Property Show 2026-ի (IPS 2026) շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է հայկական «New City Projects»-ի տաղավար, որը ներկայացնում է Հայաստանում և Ծաղկաձորում իրականացվող բնակելի նախագծերն ու ներդրումային հնարավորությու...
-
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 8 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:0014:00 Մաշտոցի պողոտ...
-
Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը ստորագրել են արձանագրություն
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև արձանագրություն՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միությ...
-
Պաշտպանության նախարարը անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ ուսումնական զորամասերից մեկում
Սուրեն Պապիկյանը սոցցանցում հրապարակել է տեսանյութч հետևյալ գրառմամբ․ «Անակնկալ ստուգայցով եղա ՊՆ ուսումնական զորամասերից մեկում. ուսումնական գործընթացի անշեղ իրականացումն առաջնահերթություն է»։
-
Մակարը դրել էին Սերժ Սարգսյանի ճակատին․ Փաշինյանը հավատարիմ է կայսրության քարտեզին
Մեր զրուցակիցն է Ազատ Արշակյանը։
-
Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ. ԱԳՄԱ նախարարություն
Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից: «Ռիգա՝ նախարար Միրզոյանի առաջին այցի առանցքում են Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերությունների զարգացումը,...
-
Կրեմլը չի բացառում Պուտինի և Թրամփի միջև զրույցը և Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը
Կրեմլը չի բացառում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների՝ Պուտինի և Թրամփի միջև զրույցը՝ ամերիկացի բանակցողների Մոսկվա և Կիև կատարած այցի արդյունքներով։ Այդ մասին հայտնել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում էՏԱՍՍ-ը։ Նա Պուտինի հանդիպումը ԱՄՆ-ի էմիսարների հետ անցած շաբա...










