Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել Էստոն...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Էստոնիայի վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ:

Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել Էստոնիայի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության դրական դինամիկան։

Մենք բարձր ենք գնահատում Էստոնիայի պատրաստակամությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և կառավարման բարելավմանն աջակցելու գործում։

Կարևորում ենք նաև Էստոնիայի՝ որպես Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկի անվերապահ աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանը:

Մաղթում եմ Ձեզ և երկրի նորաստեղծ կառավարությանը արգասաբեր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ, իսկ Էստոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: