Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է դասընթացների նոր փուլ անցկացնել մաքսային ծառայության աշխատակիցներ պատրաստելու համար։ Լավագույն մասնակիցները կստանան վկայական եւ մաքսային ծառայությունում պաշտոնի առաջարկ։
Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ծովինար Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ վկայականը կգործի երեք տարի, վկայականն ունեցողները կարող են պաշտոն հավակնել այդ ժամանակաընթացքում, եթե այս փուլում նրանց աշխատանքի չընդունեն։
Պարապմունքներին կարող են մասնակցել ինչպես գործող մաքսային աշխատողները, այնպես էլ Հայաստանի 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, աշխատանքի փորձը պարտադիր չէ։
Ընդունվելու համար անհրաժեշտ օտար լեզուների իմացությունը կարելի կլինի ստուգել թեստի օգնությամբ ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնում, եթե չկան գիտելիքների մակարդակը հաստատող փաստաթղթեր։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 5-ն է։
Նա տեղեկացրել է, որ անցած տարի առաջին փուլի արդյունքներով մոտ 140 մարդ ընդունվել է ծառայության Երեւանի վարչությունում, որոնց 60 տոկոսը նոր աշխատակիցներ են։ Այդ տեղերին հավակնում էր մոտ 2 հազար մարդ։
«Երկրորդ փուլում ենթադրվում են պաշտոններ ոչ թե մեկ, այլ երկրի բոլոր վարչություններում։ Այս տարի հայտ է ներկայացրել առայժմ 450 մարդ։ Նախատեսված է լրացնել 800 թափուր տեղ։ Դասընթացները կտեւեն 2,5 ամիս, չորս շաբաթ էլ կտեւեն գործնական պարապմունքները»,- ավելացրել է ՊԵԿ փոխնախագահը։
Հովհաննիսյանը չի բացառել, որ ապագայում եւս դասընթացներ կլինեն, բայց արդեն ոչ այն մասշտաբներով, ինչպես այս անգամ։



