ԵՄ դիտորդական առաքելությունը շատ հստակ ձեւավորված մանդատ ունի: Այն բացազատվում է հայ-ադրբեջանական սահմանի հայաստանյան կողմում, եւ զբաղվում է բացառապես նրանով, ինչ նշված է իր մանդատում` ապահովել իր ներկայությունը եւ պարեկային շրջայցներ կատարել, հենց այն ճշգրիտ նպատակով, որ օգնի տարածաշրջանում ամրապնդել խաղաղությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով ԵՄ առաքելությունից Ադրբեջանի դժգոհություններին:
«Սա այն է, ինչ մենք միշտ ենք արել, որը կարող է հաստատել առաքելության ղեկավարը:
Ցանկացած այլ մեղադրանք կամ զրպարտություն որեւէ այլ գործունեությամբ մեր զբաղվելու մասին, բացարձակապես անհիմն է: Սա է ԵՄ-ի դիրքորոշումը, ԵՄ երկրների դիրքորոշումը: Եմ անդամ երկրներն իրենց անսասան օժանդակությունն են հայտարարել այս աառաքելությանը: Մենք հաստատակամորեն միտված ենք խաղաղության եւ կյունության ամրապնդմանը տարածաշրջանում»,-ասաց նա: