Ցանկացած այլ երկրում և՛ պաշտպանության նախարար...

Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․

«ՀՀ գլխավոր շտաբի պետը հայտարարում է, որ թշնամին գրավել է Հայաստանի տարածքից շուրջ 130 քառ․կմ տարածք։

Հարց․
-Հնարավո՞ր է, արդյոք, որ որևէ երկիր ներխուժած լիներ թշնամին, գրաված լիներ որոշակի տարածքներ և այդ մասին հայտարարեր ԳՇ պետը։

Պատասխան․
-Ցանկացած այլ երկրում և՛ պաշտպանության նախարարը, և՛ ԳՇ պետն առնվազն հրաժարական կտային, հավատարիմ մնալով սպայական պատվին և զինվորական երդմանը»։