Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023թ. գործունեության տարեկան հաշվետվությունում ներկայացված են ջրային ռեսուրսների օգտագործման եվ պահպանության ոլորտի ուսումնասիրությունները:
Հայտնաբերվել է 161 իրավախախտման դեպք, վարչական տույժի են ենթարկվել 112 տնտեսվարող, բյուջե է մուտքագրվել 45.850.000 դրամ տուգանք: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 1.638.276.029 դրամ:
Տեսչական մարմինը ապօրինի ջրօգտագործման հետևանքով կասեցրել է 33 տնտեսվարողի գործունեություն:
.jpg)
.jpg)
ԲԸՏՄ-ն արձանագրված 161 խախտումները ներկայացրել է ըստ ուղղությունների՝
- 39 ձկնաբուծություն.
- 16 ջրօգտագործողների ընկերություն.
- 14 ՏԻՄ գործունեություն.
- 10 արտադրություն.
- 6 էլեկտրաէներգիայի արտադրություն.
- 76 այլ:
.jpeg)
.jpg)



