
Ռուսաստանի Դաշնությունն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք ստացել է Վրաստանը (նկատի ունի 2008-ին ռուս-վրացական պատերազմից հետո Աբխազիայի և Հրվ. Օսիայի առանձնացումը Վրաստանից), Բարաք Օբամայի օրոք՝ Ղրիմ թերակղզին (2014), Բայդենի օրոք՝ փորձել է գրավել Ուկրաինան (2022-ից մինչ այժմ), և միայն իմ օրոք է, որ ՌԴ-ն ոչինչ չի ստացել. այս մասին Սպիտակ տանն ասել է գործող նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նրանք փորձում էին վերցնել ամբողջ Ուկրաինան, և եթե ես չլինեի, նրանք ամբողջը կգրավեին», - ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահ հայտարարել է, որ ինքը «վիշտից բացի ոչինչ չի բերել Ռուսաստանին»։ Խոսքը Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների ու Ուկրաինային զենքի մատակարարումների մասին է։
«Գիտե՞ք, երբ նրանք (ՌԴ-ն) հանեցին այդ բոլոր տանկերը, և դրանք հարյուրներով շարժվում էին դեպի Կիև, դրանք անկասելի էին, բայց ես նրանց տվեցի Javelin-ներ (շարժական զենիթահրթիռային համակարգ)... Ես Ռուսաստանին ոչինչ չեմ տվել, բացի վշտից: Ես նրանց ոչինչ չեմ տվել։ Ես նրանց սանկցիաներ եմ տվել, (Ուկրաինային) Javelin-ներ... Բայց այդ ամենից հետո ասում են, թե ես մոտ եմ ՌԴ-ին: Ասեմ ձեզ, մենք պետք է գործարք կնքենք, քանի որ զոհերը շատ են: Բայց հիշեք՝ Թրամփը նրանց ոչինչ չի տվել, իսկ մյուս նախագահները շատ են։ Նրանք են նրանց (ՌԴ-ին) ամեն ինչ տվել», - եզրափակել է ԱՄՆ նախագահը։