
ԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։
«Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ նվաճման կապակցությամբ», – ասել է ԵՄ խորհրդում նախագահող էկոնոմիկայի նախարար Ստեֆանի Լոզեն։
Բրյուսելը բացատրել է, որ այս փաստաթղթերի ընդունումը «ավարտում է այն գործընթացը, որը թույլ կտա Բուլղարիային դառնալ եվրագոտու 21-րդ անդամը և օգտվել ԵՄ միասնական արժույթից՝ եվրոյից, հաջորդ տարվանից»։