Բուենոս Այրեսի արվարձանով հոսող ջրանցքը վառ կ...

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի արվարձանով հոսող Սարանդի ջրանցքը վառ կարմիր է դարձել: Բնակիչները պնդում են, որ շատ տեղական ընկերություններ թունավոր թափոններ են թափում ջրանցքը, որն անցնում է կաշվի վերամշակման և տեքստիլ գործարանների տարածքով:

Ինչպես նշում է BBC-ն, Շրջակա միջավայրի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ջրի նմուշներ են վերցվել՝ պարզելու գույնի փոփոխության պատճառը:

Տեղի բնակչուհիներից մեկը՝ Սիլվիա անունով, տեղական C5N լրատվական ալիքին ասել է, որ որոշ ժամանակ առաջ ջրանցքը « ​դեղին երանգ էր ստացել՝ թթվային հոտով»: Մեկ այլ բնակչուհի՝ Մարիա Դյուքոմլսը, պատմել է, որ թափոնների պատճառով ջուրը ներկվել է «կապույտ, կանաչ, վարդագույն, մաունշակագույն»: