Եթե Հունգարիան տեսնի, որ Ուկրաինան ձգձգում է Ռուսաստանի գազի տարանցման վերականգնումը, դա կազդի Բուդապեշտի քվեարկության վրա Ուկրաինայի եվրաինտեգրման կամ ֆինանսական աջակցության հարցերում։ Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Ուկրաինայի վրա ազդելու բազմաթիվ հնարավորություններ դեռ կան: Այս Մասին գրում է Ռիա նովոստին։
«Մենք հունգարացիներ ենք, ոչ թե հիմարներ, և չարժե մեզ հիմարի տեղ դնել։ Եթե տեսնենք, որ գազի տարանցման վերականգնման հարցում ձգձգումներ լինեն, ապա մի շարք հետագա քվեարկությունների ընթացքում՝ Ուկրաինայի եվրաինտեգրման, ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցների երկարացման կամ Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցերում, մենք հնարավորություն կունենանք մեր քվեարկությամբ անհրաժեշտ ճնշում գործադրել», – ասել է Սիյարտոն հունգարական լրագրողներին՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո։
Նա նաև հայտնել է, որ Եվրահանձնաժողովը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ Ռուսաստանի գազի դեպի Եվրոպա տարանցման վերականգնման շուրջ։