Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պ...

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետև` ռեկտոր) պաշտոնի համար:

Հայտարարության մեջ ասվում է. «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:

Ռեկտորի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) ինքնաառաջադրման դեպքում՝ դիմում, իսկ ԲՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը,

բ) գունավոր լուսանկար 3x4 չափսի,

գ) անձնական տվյալների թերթիկ, որում նշված է մշտական բնակության հասցեն, քաղաքային կամ բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն,

դ) բարձրագույն կրթության դիպլոմի և գիտական աստիճանը հավաստող վկայագրի պատճեններ,

ե) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ հաստատված վերջին աշխատավայրի կողմից (եթե այն գործում է),

զ) հրատարակված գիտական աշխատանքների, գրքերի, մեթոդական ձեռնարկների և այլ աշխատությունների ցանկ (նաև էլեկտրոնային կրիչով՝ «Microsoft Office Word» ծրագրին համապատասխանող ձևաչափով),

է) հավակնորդի գործունեության ծրագիր (նաև էլեկտրոնային կրիչով՝ «Microsoft Office Word» ծրագրին համապատասխանող ձևաչափով)՝ փակ և իր կողմից ստորագրված ծրարով:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները և պահանջվող փաստաթղթերը ներկայացնել 2024 թ. փետրվարի 14-ից մինչև մարտի 14-ը` ժամը 09:00-ից 17:30-ը (բացի ոչ աշխատանքային օրերից), «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 42, ԲՊՀ, առաջին մասնաշենք, թիվ 305 աշխատասենյակ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հասմիկ Փիլավջյան):

Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մարտի 29-ին՝ ժամը 11:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:

Ռեկտորի պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման և նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հ. Փիլավջյանին (հեռ.՝ +374 10 52 20 20 (205), hasmik.pilavjyan@yahoo.com)»: