Բրիտանիան 155 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի...

Մեծ Բրիտանիան 120 մլն ֆունտ (155 մլն դոլար) կհատկացնի Նորվեգիայի հետ համատեղ ստեղծված կոալիցիայի բյուջեին՝ Ուկրաինայի ռազմածովային օգնության համար։ Այս մասին նշվել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարությունում։

Դրանում ասված է, որ Լոնդոնը նաեւ  գործընկերներ է փնտրում Ուկրաինա հարյուր ծովային անօդաչուներ եւ ռադիոլոկացիոն կայաններ մատակարարելու համար՝ Սեւ ծովում «ցորենի միջանցքի պաշտպանության» նպատակով։