ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցել են 35 պետության և 6 միջազգային կազմակերպության պատվիրակություններ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Կազանում կայացած գագաթնաժողովից հետո՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց, որպեսզի ԲՐԻԿՍ–ի նոր անդամները ներդաշնակորեն ինտեգրվեն ընտանիքին, և դա ստացվեց։
ԲՐԻԿՍ պետությունները նպատակ ունեն խորացնել գործընկերությունը ֆինանսական ոլորտում և զբաղվել արտաքին ռիսկերից անկախ փոխհաշվարկների մեխանիզմների ստեղծմամբ»,- ասել է նա։