Բողոքի ակցիա Աբովյան քաղաքի N 1 դպրոցում

Աբովյանի թիվ 1 դպրոցում բողոքի ակցիա է ընդդեմ նորանշանակ տնօրենի։ Աշակերտները հրաժարվում են մասնակցել դասապրոցեսին։

«Հեռացի՛ր, հեռացիր՛ր»,- դիմելով նորանշանակ տնօրենին՝ ասում են աշակերտները։ Սակայն, նրանց չի հաջողվում մոտենալ տնօրենի աշխատասենյակին, քանի որ ոստիկաններն այնտեղ հսկողություն են իրականացնում։

«Տեսեք՝ ինչպես են տնօրենին պաշտպանում աշակերտներից։ Այս վիճակը ինչքա՞ն պիտի շարունակվի»,- ասում են աշակերտները, ապա դիմելով ոստիկաններին, հավելում. «Այդ դռների հետևում թաքնված մարդը պետք է աշակերտների հետ աշխատի, այդպե՞ս է աշխատելու»։

Մինչ ոստիկանները փորձում են աշակերտներին հեռացնել տնօրենի աշխատասենյակի մոտից, նրանք ավելի բարձր ձայնով են հնչեցնում իրենց պահանջը.

«Բաբայանը՝ տնօրեն», «Ընկե՛ր Բաբայան»։