
«Հացահատիկի գործարքի» խզումից հետո Եվրամիությունը ստիպված կլինի ավելացնել Ուկրաինայից ցամաքային ճանապարհով հացահատիկի ներկրումը, չնայած ԵՄ հինգ հարևան երկրի՝ Բուլղարիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սլովակիայի կոչին՝ երկարացնել ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքը իրենց շուկաներ։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բացի ծովային ճանապարհից (գործում է որպես «հացահատիկի գործարքի» մաս և այժմ փակ է), մենք ունենք համերաշխության ուղիներ (2022 թվականի գարնանը ԵՀ-ի կողմից ստեղծված գետային և ցամաքային երթուղիներ՝ Ուկրաինայից հացահատիկը ԵՄ արտահանելու համար), որը թույլ է տալիս մեզ շատ հացահատիկ արտահանել Սև ծովի՝ (ԵՄ երկրների վերահսկողության տակ գտնվող) նավահանգիստներով։
«Այս հացահատիկը գալիս է Ուկրաինայի հետ ԵՄ անդամ երկրների սահմաններով։ Այս հոսքը պետք է ավելանա։ Եթե ծովային ճանապարհը փակ է, մենք պետք է ավելացնենք հացահատիկի ներկրումը, որպեսզի այն արտահանենք մեր նավահանգիստներով։ Մեծ ջանքեր են անհրաժեշտ Ուկրաինայի հարևաններից, նրանք ստիպված կլինեն ավելին անել՝ բացելով սահմանները և հեշտացնելով տրանսպորտը»,- ասել է Բորելը։
«Մենք արդեն շատ բան ենք արել, բայց պետք է ավելին անենք»,- հավելեց նա։