ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի իրավունքին: Նրա խոսքով՝ «Ադրբեջանի հետ հարաբերությունները էներգետիկայի եւ որոշ այլ ոլորտներում չպետք է խանգարեն մեզ վճռականորեն արտահայտել մեր մտահոգությունները և քննադատությունը»:
Այս մասին նա ասել է հոկտեմբերի 22-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստի իր եզրափակիչ ելույթում՝ նշելով, որ «սա պետք է շատ հստակ ազդանշան լինի Բաքվում կայանալիք COP29 համաժողովից առաջ»։
«Եվրամիությունը վճռական է օգտագործել COP29-ի ազդակը վերահաստատելու մեր ակնկալիքները, որ Ադրբեջանը կկատարի մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունները: Մենք նաև պետք է շարունակենք դիմենք Ադրբեջանին՝ Ղարաբաղ միջազգային մուտքը դյուրացնելու, տեղում իրավիճակի անկախ մոնիտորինգ իրականացնելու և Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի իրավունքը ապահովելու համար», – ասել է Բորելը: