Բորելը ցանկանում է այցելել Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, թե Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան։

«Կարծում եմ, որ նրա ներկայությունն այստեղ ողջունելի կլինի։ Այս մասին նա հայտնել է անցյալ շաբաթ՝ ԱԳՆ-ին»,- տեղեկացրել է Մարագոսը։

ԵՄ դեսպանի խոսքով, Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ SEPA-ի նոր օրակարգի ուղղությամբ արդեն իսկ առկա են որոշակի արդյունքներ, մասնավորապես, անվտանգության ուղղությամբ համագործակցության մասով. «Հիմա մենք պլանավորում ենք միասնական հարթակի հաջորդ հանդիպումը՝ SEPA-ի ներքո՝ մարտի 14-ին։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր հանդիպում է, և մենք շատ գոհունակ կլինենք ողջունելու այստեղ Բրյուսելի մեր գործընկերներին, նրանք էլ մեծապես հետաքրքրված են այս նոր օրակարագի ձևակերպմանն իրենց մասնակցությունն ունենալ»,-ասել է դեսպանը։